Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Նվազագույնը՝ բրոնզ

Նվազագույնը՝ բրոնզ
05.12.2012 | 15:24

Վաղը կկայանան բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: Ի դեմս 81 կգ քաշային, աբովյանցի Նիկոլ Հարությունովի ու գերծանքաշային, էջմիածինցի Նարեկ Մելքոնյանի, Հայաստանի ընտրանի այս փուլում ունի երկու մասնակից: Մեր տղաները պատվով դուրս եկան իրենց մրցակիցների՝ անգլիացի Սթիվ Գուդլի ու խորվաթ Ժողեֆ Գրանիչի հետ պայքարից ու արդեն իսկ նվազագույնն ապահովել են բրոնզե մեդալ: Ցավոք մեկ քառորդը չկարողացավ անցնել Տարոն Սողոմոնյանը, ում, ի դեմս կուբացու, բաժին էր հասել իսկապես հզոր մարզիկ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ